Բացել լրահոսը Փակել լրահոսը
7XChNfgl3tDEtmRg
A A
Տեսանյութեր Հասարակություն

Նախարարը «ոչ պետական աղբյուրի» անունը չտվեց (տեսանյութ)

Մարզիկները, մարզիչներն ու սպորտային բժիշկները կստանան ընդհատված ամսական նպաստը։

ԿԳՄՍ նախարարը կառավարության հերթական նիստում առաջարկում է ամսական նպաստ տրամադրել սպորտային բժիշկներին, մարզիկներին և մարզիչներին․

«Սույն նախագծով առաջարկվում է չեմպիոններին, մրցանակակիրներին, հավաքականների մարզիչներին և բժիշկներին տրամադրել ամսական սպորտային նպաստ։ Մինչ այս նպաստը տրամադրվում էր ոչ պետական աղբյուրից, հիմա ֆինանսավորումը դադարեցվել է և ոլորտի ներկայացուցիչները հայտնվել են վատ վիճակում»,- ասաց նա՝ չտալով աղբյուրի անունը։ 

Նախարարը հավաստիացնում է՝ սրանով կարևորվում է սպորտի դերն ու նշանակությունը, նպաստում հայ մարզիկների ակտիվ մասնակցությանը միջազգային մրցաշարերին։

Ծրագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի օգոստոսի մեկը, այս տարվա համար տրամադրելով 332 միլիոն դրամ։