Բացել լրահոսը Փակել լրահոսը
118693109_155277989544112_4607041030244036815_n
A A
Պաշտոնական

Հորսի 94 տնտեսություն արդեն ստանում է  շուրջօրյա ջրամատակարարում

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ՀՀ կառավարության միջոցներով իրականացրել է #Վայոց_ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի Օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման ծրագիրը:

Բնակավայրի ջրամատակարարման համակարգը կառուցվել է վաթսունականներին. տարիների ընթացքում կատարվել են միայն մասնակի նորոգումներ, սակայն խնդիրը չի լուծվել: Օրվա կարգավորիչ ջրամբար առհասարակ չի եղել, որի հետևանքով վերջին տարիներին ջրի կորուստը հասնում էր 80 տոկոսի, իսկ ջրամատակարարումն իրականացվում էր մի քանի ժամով

 Օրվա կարգավորիչ  ջրամբարի կառուցումն ավարտվել է , համայնքի 94 տնտեսություն` ավելի քան 350 բնակչով արդեն ստանում է  շուրջօրյա ջրամատակարարում:

 Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 14 միլիոն 400 հազար դրամ, որից Եղեգիս խոշորացված համայնքի ներդրումը կազմում է  ընդամենը 1 միլիոն 920 հազար դրամ, մնացած գումարը հատկացվել է պետբյուջեից:

ՀՏԶՀ մամուլի ծառայություն