Բացել լրահոսը Փակել լրահոսը
gazi-balon
A A
Պաշտոնական

Երևանի շենքերից մեկի շքամուտքում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով

Սեպտեմբերի 1-ին, ժամը 13:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 73 շենքի 6-րդ հարկի շքամուտքում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գազի բալոնից (3 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Հրդեհը մարվել է ժամը 13։50-ին։ Այրվել է գազի բալոնից արտահոսած գազը։

Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել հերթապահոթյուն՝ մինչ գազի ամբողջական պարպվելը։