Բացել լրահոսը Փակել լրահոսը
118765977_2457720807858799_1469714733257507323_o
A A
Պաշտոնական

Այս օրը մեր հիշողության մեջ կմնա որպես դժբախտ դեպքերով առանձնացող մի օր. Արմավիրի մարզպետը ցավակցել է

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ցավակցել է մարզում տեղի ունեցած դժբախտ դեպքերի արդյունքում զոհվածների հարազատներին.

«Թեպետ այս օրն Արմավիրի մարզում պետք է խորհրդանշվեր կրթության ոլորտում հաճելի և սպասված իրադարձություններով, բայց, ցավոք, այն մեր հիշողության մեջ կմնա որպես դժբախտ դեպքերով առանձնացող մի օր, որը մեծ վիշտ ու տխրություն պատճառեց բոլորիս:

Դեռևս երեկոյան տեղեկացանք Արմավիրի մարզում գրանցված ալկոհոլային թունավորման դեպքերի մասին, որին էլ ժամեր անց հաջորդեց «Պռոշյան կոնյակի գործարանի» Արմավիր համայնքի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհը:

Խորը ցավով պետք է նշեմ, որ այս դժբախտ դեպքերը խլեցին 9 կյանք, իսկ յոթ անձ այժմ կյանքի ու մահվան կռիվ է տալիս մայրաքաղաքի մասնագիտացված բժշկական հաստատություններում:

Արմավիրի մարզի ազգաբնակչության և իմ անունից վշտակցություն ու զորակցություն եմ հայտնում մահացածների հարազատներին ու մերձավորներին, մաղթում համբերություն և ոգու արիություն, իսկ հոսպիտալացվածներին՝ շուտափույթ ապաքինում:

Աստված պահապան բոլորիս», - նշված է մարզպետի ցավակցական ուղերձում: