
A
A
Նախագծվում է շենքի՝ պայթյունի հետեւանքով վնասված հատվածի ապամոնտաժումը եւ շենքի ամրացումը
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.
«Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկել ենք Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետեւանքների վերացման հարցը։
Նախագծվում է վնասված հատվածի ապամոնտաժումը եւ շենքի ամրացումը, ինչպես նաեւ, քննարկվում է հեռանկարում տուժած բնակիչներին հիմնական կացարաններով ապահովելու հարցը։
Մինչ այդ, համայնքը կհոգա տուժած բնակիչների ժամանակավոր կացարանի ծախսերը»։