Բացել լրահոսը Փակել լրահոսը
buh
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ջերմություն ունեցող երկու ուսանողի ուղարկեցին տուն (տեսանյութ)

Սեպտեմբերի 1-ը առաջին կուրսեցիների համար սկսվում է համաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ։   Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում նրանց  դիմավորում են  փուչիներով, բայց զգուշացումներով։

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսումնագիտական հարցերով պրորեկտոր Գագիկ Սարգսյանն հավաստիացնում է՝ պարետատան սահմանած կանոնները չեն կրելու ձևական բնույթ։

Ամեն օր բուհ մտնելիս նրանք ջերմաչափվելու են, ախտահանելու ձեռքերը և դասերին մասնակցելու բացառապես դիմակներով։

Կուտակումներից խուսափելու համար դասերը լինելու են հերթափոխերով՝ վեցօրյա, ճաշարանները դեռևս չեն գործելու։

Այսօր երկու ուսանող բարձր ջերմությամբ պայմանավորված ետ են ուղարկվել տուն, նրանց տվյալները գրանցված են և հետագա խնդիրներից խուսափելու համար անընդհատ կապ կպահպանվի ուսանողների ծնողների հետ։

 Իսկ առաջին կուրսեցիներն ու նրանց ուղեկցող  ծնողները հավաստիացնում են՝ թեև վիրուսը դեռ կա, բայց տրամադրվածությունը համալսարան հաճախելու որևէ կերպ չի կոտրվել։