Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Խոշտանգումները քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի հետևանք են. Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

Պարոն Շաթիրյանը շատ դրական թեկնածու է՝ ՍԴ դատավորի բարձր կոչմանն արժանի թեկնածու: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորի թեկնածուի պաշտոնում Էդգար Շաթիրյանի առաջադրմանը։

Մյուս թեկնածուների առաջադրման վերաբերյալ նախարարը տեսակետ չհայտնեց։ Ինչ վերաբերում է Գերագույն դատարանի ստեղծման շուրջ քննարկումներին, Բադասյանը նշեց, որ խոսք է գնում բարձրագույն դատական ատյանները միավորելու և ոչ թե որևէ բան քանդելու մասին։

«Ա1+»-ի այն հարցին, թե եթե ՍԴ-ն լուծարվելու էր, արդյոք ավելորդ չէր այն գործողությունները, որոնք այսօր կատարվեցին ՍԴ-ի շուրջ, Բադասյանն արձագանքեց, թե որևէ մարմին չի լուծարվելու, այստեղ կոնցեպտուալ մոտեցման հարց կա։

Իսկ ՍԴ-ն հարմարեցվել է 2015 թվականին ընդունված և ամրագրված Սահմանադրական դատարանի մոդելին։ Բադասյանի խոսքով՝ մոտեցումը պետք է այնպիսին լինի, որ վստահությունը նոր ստեղծվող դատական ատյանի նկատմամբ շեշտակի բարձրանա։

Բադասյանն անդրադարձավ նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումների լուրերը տարածվում են հենց քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների կողմից: Խոշտանգման մասին խոսելը, ըստ նրա, ավելորդ են.

«Խոշտանգումները քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի հետևանք են, մենք հիմա զբաղվում ենք հետևանքը ծնող պատճառի վերացմամբ»,- ասաց նա։