Բացել լրահոսը Փակել լրահոսը
D9F4F529-7ED4-487E-91D9-3C8FC089F13E_w1023_r1_s
A A
Պաշտոնական

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը ձերբակալվել է

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 38-314-րդ հոդվածների մեջ կասկածվող «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է: 

Սամվել Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Վահան Հովհաննիսյանը քննիչի կազմած արձանագրության առնչությամբ հայտնում է, որ բացակայում են ձերբակալման հիմքերն ու նպատակը: Հետագա գործողությունների մասին լրացուցիչ կտեղեկացվի հանրությանը:

Սամվել Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Վահան Հովհաննիսյանն այդ մասին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: