Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Վարչապետն արձակուրդ է մեկնում. ով կփոխարինի նրան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվանից արձակուրդ է մեկնում: Այդ մասին տեղեկանում ենք կառավարության կայքից: Նշվում է, որ այդ ընթացքում նրան կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

« Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2020 օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 4-ը ներառյալ:
2. Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»,- նշված է որոշման մեջ: