Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Սարդարապատում տեղի է ունենում հուլիսյան հաղթական մարտերի հերոսների պարգեւատրման արարողությունը.Ուղիղ (տեսանյութ)

Սարդարապատի հուշահամալիրում այսօր՝ օգոստոսի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգեւատրելում է Տավուշի հաղթական մարտերի հերոսներին։

Ներկա են Արցախի Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահը, Անվտանգության խորհրդի անդամները, Կառավարության անդամները, գեներալներ եւ այլ պաշտոնյաներ։

Նշենք, որ վարչապետի միջնորդությամբ եւ Հանրապետության նախագահի հրամանագրերով Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ կպարգեւատրվեն «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը կպարգեւատրվի Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։