Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նշվեց ոստիկանության զորքերի 1033 զորամասի կազմավորման 30 րդ տարեդարձը (տեսանյութ)

Օգոստոսի 28-ին ոստիկանության զորքերի 1033 զորամասի կազմավորման 30-ամյակի առթիվ զորամաս էր այցելել ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Դալլաքյանը։

Գնդապետ Դալլաքյանը զորամասի ծառայողներին ուղղված շնորհավորական խոսքում ընդգծեց, որ նրանք համավարակի պայմաններում պատվով կատարում են օրենքով իրենց առջև դրված խնդիրներն ու բարձր պատրաստակամությամբ պահպանում են հասարակական կարգը։

Ներկաները ծաղկեպսակ դրեցին Հայաստանի ազգային հերոսների և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշապատին։ Միջոցառումն ավարտվեց ցուցադրական ելույթներով։