Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արսեն Թորոսյանն ԱԱԾ չի կանչվել․ Քյարամյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին (տեսանյութ)

Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չկա,-այս մասին ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քարամյանը:

Նա Ազգային ժողովում մասնակցում էր բյուջեի վերաբերյալ դռնփակ քննարկմանը։ Մեր հարցին, թե ճիշտ են մամուլում շրջանառվող լուրերը, որ ԱԱԾ-ն զբաղվում է Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ֆեյսբուքյան էջերի նամակագրությամբ, Քարամյանը չպատասխանեց։

Նա նաև հերքեց լուրերը, թե ԱԱԾ-ից կադրային արտահոսք է եղել։ Քյարամյանը այլ հարցերի չպատասխանեց՝ պատճառաբանելով, թե ԱԱԾ-ի սպեցիֆիկան այնպիսին է, որ թափանցիկ աշխատելու տրամաբանության մեջ ամբողջական տեղեկատվությունը փոխանցում է մամուլի ծառայությունը։