Բացել լրահոսը Փակել լրահոսը
Снимок-360
A A
Պաշտոնական

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին:

«Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանը, քննարկվել են Արցախի և Հայաստանի գործընկեր կառույցների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել է երկու հայկական հանրապետությունների իրավապահ մարմինների միջև ավելի ակտիվ և համակարգված աշխատանքը, որը դրականորեն կազդի իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման վրա»,- ասված է ԱՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: