Բացել լրահոսը Փակել լրահոսը
118556181_3230659687052693_1826913071165483484_n
A A
Պաշտոնական

Մետաղորսիչով փորել է միջնաբերդի ներսում. գանձագողության դեպք է կանխվել

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը այսօր հուշարձանի տարածք հերթական շրջայցի ժամանակ կանխել է գանձախուզության ու գանձագողության հերթական դեպքը։

Այդ մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Մ/Ծ պետը Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության /մ.թ.ա. 3 հազ. 9-19 դդ. թվագրվող/ հուշարձանի տարածքում նկատել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա և մոտենալով հուշարձանին տեսել է, որ մի տղամարդ մետաղորսիչով փորում է միջնաբերդի ներսում։ Երկրորդ անձնավորությունը «որոնողական» աշխատանք է իրականացրել քիչ հեռու։ Մանուկ Մանուկյանը ներկայացել է և պահանջել դադարեցնել՝ միաժամանակ տեղեկացրել, որ քաղաքացիների արարքը քրեորեն պատժելի է։

ՊՄՊ մարզային ծառայության պետն ահազանգել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Արագածոտնի ոստիկանություն և ԱԱԾ։ Իրավապահները օպերատիվ են ահազանգել, գանձագողերն արդեն ոստիկանության բաժանմունքում են և բացատրություն են տալիս։