Բացել լրահոսը Փակել լրահոսը
campaign logo
A A
Պաշտոնական

«Քեզ համար Լիբանան». դրամահավաք համերգ

Սիրելի հայրենակիցներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, դեռևս օգոստոսի 6-ին նախաձեռնել է «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» խորագրով դրամահավաք-արշավ, որի ողջ հասույթն ուղղվում է պայթյունից տուժած Լիբանանի հայ կրթական հաստատություններին։ Այժմ, Հիմնադրամը Հայաստանի հանրային հեռուստաընկերության  հետ սերտ համագործակցությամբ, կազմակերպում է «Քեզ համար Լիբանան» խորագրով համերգ, որը կարող եք դիտել գալիք շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին ժամը 22:30-ին Հանրայինի եթերով, ինչպես նաև առցանց՝ www.1tv.am/hy հղումով։ Այն ուղիղ կհեռարձակվի նաև Հիմնադրամի ֆեյսբուքյան էջով www.facebook.com/HayastanAllArmenianFund/։ 

 

Համերգի ընթացքում կատարումներով հանդես կգան հայտնի երգիչներ, կլինեն հատուկ ռեպորտաժներ Բեյրութից, կոչով հանդես կգան ՀՀ նախագահ և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը և այլոք։ 

 

Այս կարևոր ձեռնարկին կարող եք միանալ www.himnadram.org կայքի առցանց նվիրաբերությունների հարթակում կամ փոխանցումներ իրականացնել ՀՀ կենտրոնական բանկում հատուկ այս նպատակով բացված հաշվեհամարներին՝ այդպիսով ձեր աջակցությունն ու համերաշխությունը հայտնելով Լիբանանի մեր  հայրենակիցներին։ 

Լիբանանահայությունը մշտապես ամուր կանգնած է եղել Հայաստանի, Արցախի, ինչպես նաև սփյուռքի հայ համայնքներին թիկունքին։ Այժմ մեր հերթն է զորավիգ լինել ծանր դրության մեջ հայտնված մեր քույրներին և եղբայրներին։ 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ