Բացել լրահոսը Փակել լրահոսը
63594_b
A A
Պաշտոնական

Ահազանգ է ստացվել, որ «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբ է տեղադրված

Օգոստոսի 27-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցում գտնվող «Աջարաբեթէյէմ» գրասենյակում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։ 

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։