Բացել լրահոսը Փակել լրահոսը
118363101_1537509953088738_3557858490681315583_n
A A
Պաշտոնական

Կամուրջը վերանորոգվում է. հորդոր վարորդներին՝ առանց խիստ անհրաժեշտության մուտք չգործել նշված հատված

Վերանորոգվում է Մ-15, /Մ-4/ (Վերին Պտղնի)-Մասիսի տրանսպորտային հանգույց միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ6+800 հատվածում գտնվող կամուրջը (Բալահովիտ-Մասիս ճանապարհ):
 

Վերանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 145 500 000 ՀՀ դրամ։

 Կապալառուն վերանորոգման շրջանակում իրականացնելու է թռիչքային կառուցվածքների ապամոնտաժում, հենարանների վերանորոգում, նոր թռիչքային կառուցվածքների, նոր մետաղական բազրիքների, մայթերի և երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։

 Բալահովիտ-Մասիս և Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհների հատման հատվածում երթևեկությունը կկազմակերպվի ներկայացված շրջանցման սխեմայի համաձայն։

 Երևան-Սևան և Երևան-Գառնի ավտոճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք առանց խիստ անհրաժեշտության մուտք չգործել Մ-15 ավտոճանապարհի նշված հատվածը և այն շրջանցել։