Բացել լրահոսը Փակել լրահոսը
47588_b
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իգոր Դոդոնին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

«Հայաստանի և Մոլդովայի միջպետական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի և բարեկամական ավանդույթների վրա:

Պատրաստակամ ենք ջանքեր գործադրել երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու համար» ,- մասնավորապես նշված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: