Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ուժեղ պայթյուն լսեցինք, մտածեցինք՝ երկրաշարժ է. բնակիչը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

Պայթյունից ենք արթնացել, բայց թե ոնց է տեղի ունեցել, տեղյակ չենք, - պատմում է Երևանի Ռայնիսի 1 հասցեում փլուզված շենքի բնակիչներից Արշալույս Գևորգյանը, ով շենքի ոչ վթարային հատվածի բնակիչ է։

Բնակիչը հայտնեց, որ իրենց ապակիներն են վնասվել, բայց իրենց կողմում տներին և գույքին որևէ բան չի եղել։ Տիկին Գևորգյանի խոսքով՝ այս պահին անհետ կորած է շենքի 3-րդ հարկի բնակիչը , ով 54 ամյա տղամարդ է։

Բնակիչներին տներին մոտենալ այս պահին չեն թողնում, շենքում աշխատանքներ են տարվում։ Հարակից շենքից մեկ այլ բնակիչն էլ պատմեց, որ ուժեղ պայթյուն են լսել, սկզբում մտածել են՝ երկրաշարժ է, պատուհանից նայել են և հասկացել որ կողքի շենքում պայթյուն է տեղիունեցել։

Ահազանգել են ԱԻՆ, այնուհետև, երբ տեսել են, որ շենքը փլվել է, զանգել են նաև շտապօգնություն։ Բնակչի խոսքով՝ շենքի այդ հատվածը շատ բնակիչներ չի ունեցել, առաջին էլ դուրս են բերել չորրորդ հարկում բնակվող կնոջը: