Բացել լրահոսը Փակել լրահոսը
118371664_608867873327299_7774668443894783295_n
A A
Պաշտոնական

Երեւանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երկու հոգի հոսպիտալացվել է. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մանրամասներ է ներկայացրել Երեւանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածների վերաբերյալ.

«Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Ավելի ուշ խոսնակը հավելել է.

«Դեպքի վայր է այցելել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ծանոթացել իրավիճակին: Այս պահին բուժօգնությանն առնչվող հարցերը տեղում համակարգում է նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում հերթապահում է շտապօգնության 3 մեքենա և անհրաժեշտության դեպքում տեղում օգնություն է ցույց տալիս քաղաքացիներին»: