Բացել լրահոսը Փակել լրահոսը
118486024_331433734893268_3410839634491260237_n
A A
Պաշտոնական

Մարդիկ փլատակների տակից դուրս են բերվել. 12 բնակարան մասնակի փլուզվել է. նոր մանրամասներ Երեւանում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում մանրամասներ է ներկայացրել այսօր Երեւանում տեղի ունեցած պայթյունից.

«Այսօր առավոտյան պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։

Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։

19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են։

Առավոտյան այցելել եմ դեպքի վայր եւ տեղում ծանոթացել իրավիճակին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- նշել է նա։