Բացել լրահոսը Փակել լրահոսը
28223
A A
Պաշտոնական

Պայթյուն Երեւանում․ վարչապետը և ԱԻ նախարարը դեպքի վայրում են. փլատակների տակ մարդիկ կան (տեսանյութ)

Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բուժապահովման վարչության հերթապահ խմբերը։

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը  և ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը։

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել.

«Ժամը 7:18 պայթյուն է տեղի ունեցել Զեյթուն վարչական շրջանի Ռայինիսի 1 շենքում։ Այս պահին 2 հոգի փլատակների տակ են, փրկարարները աշխատում են»։

На изображении может находиться: один или несколько человек и на улице

На изображении может находиться: небо, растение и на улице