Բացել լրահոսը Փակել լրահոսը
118325311_3577522785625066_2919263695206246675_n
A A
Պաշտոնական

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում օգոստոսի 28-ին բաց դռների օր է լինելու․ ավիաշոու կանցկացվի

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղի կունենա բաց դռների օր: Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան «Ֆեյսբուք»-ի էջը:

«Օգոստոսի 28-ին, ժամը 11:00-ին «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղի կունենա Բաց դռների օր»,- ասված է գրառման մեջ:

Բաց դռների օրվա շրջանակում նախատեսվում է ավիաշոուի անցկացում և ավիացիոն տեխնիկայի ցամաքային ցուցադրություն: Մուտքն ազատ է: