Պահանջում են վարկային արձակուրդ․ բողոքի ակցիա Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները բողոքի երթ են այսօր իրականացրել։
Նրանք պատրաստվում են շարունակել իրենց ակցիաները՝ մինչև խնդրի լուծում ստանալը։
«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները մի քանի օր է բողոքի ակցիաներ են իրականացնում։
Բողոքի ակցիա իրականացնողները կարծում են, որ ժողովուրդը պարտավոր չի մնալ վարկային բեռի ծանրաբեռնվածության տակ, մանավանդ կորոնավիրուսի պայմաններում․
«Ամենակարևոր և առաջին պահանջը՝ մեկ տարի վարկային արձակուրդն է։ Քաղաքացին այսօր շատ ծանր իրավիճակում է, և նրան ուշքի գալու համար ժամանակ է պետք։ Հետո, այն վարկային կազմակերպությունները, որ այս արտակարգ դրության ժամանակ ժողովրդին հոգեբանորեն ճնշել են, և իրենց բարձր տոկոսների արդյունքում մարդկանց թալանել են, դրանք պետք է միանշանակ փակվեն»,-նշում են կազմակերպիչները։