COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում Առողջապահության նախարարության արած ծախսերը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
1 |
Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր |
2.258.676.043 |
2 |
Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) |
144.116.000 |
3 |
Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում |
760.948.184 |
4 |
Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր |
393.021.823 |
5 |
Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն |
854.473.744 |
6 |
Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն |
1.432.579.185 |
7 |
Բժշկական սարքավորումներով հագեցվածություն |
2.561.464.348 |
8 |
Բժշկական կենտրոնների վերանորոգում |
776.334.303 |
9 |
Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ |
200.362.229 |
|
Հանրագումար |
9.381.975.858 |