Բացել լրահոսը Փակել լրահոսը
755982636037051
A A
Քաղաքականություն

Նավալնին թունավորվել է. գերմանական հիվանդանոցը հաստատում է (տեսանյութ)

Գերմանական «Շարիտե» հիվանդանոցը, որտեղ գտնվում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, հայտարարել է, որ վերջինիս հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ նա թունավորվել է, գրում է bbc.com-ը:

Գերմանացի բժիշկների  պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ նա թունավորվել է խոլինէսթերազ ինհիբիտորների խմբին պատկանող նյութից: Նշվում է նաև, որ դեռևս չի պարզվել, թե կոնկրետ որ նյութն է թունավորման պատճառ դարձել, այս պահին ևս մեկ հետազոտություն է կատարվում։

Նրանք նշել են, որ «պացիենտը դեռ կոմայի մեջ է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է, սակայն ներկա պահին կյանքին անմիջական վտանգ չի սպառնում»: