Բացել լրահոսը Փակել լրահոսը
arsen
A A
Պաշտոնական

«Արսեն Թորոսյանի ազատման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը»

Այսօր համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս խոսակցությունները սկսեցին շրջանառվել, երբ հայտնի դարձավ, որ նախարարը ապաակտիվացրել է ֆեյսբուքյան իր էջը։


Հայտնում ենք, որ տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս լուրին արձագանքել է թե՛ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ հայտնելով, որ Արսեն Թորոսյանն աշխատավայրում է, և թե՛ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը՝ նշելով, որ նախարարի ազատման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։

Տեղեկատվության ստուգման կենտրոն