Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անտառ...
A A
Պաշտոնական

Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը կազմում է 332332 հա (տեսանյութ)

Անտառների կայուն կառավարումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, անտառապատման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումը շրջակա միջավայրի նախարարության գործառույթների գերակա ուղղություններն են և չափազանց կարևոր մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացման և զարգացման առումով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ տեսանյութ հրապարակելով:

Անտառը շրջակա միջավայրի կենսական նշանակության այն բաղադրիչն է, որն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի։

Այս պահին Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը կազմում է 332332 հա, ինչը երկրի ընդհանուր մակերեսի 11․1%-ն է։

Արդեն իրականացված և նախաձեռնվող աշխատանքների մասին՝ տեսանյութում