Բացել լրահոսը Փակել լրահոսը
էդմոն
A A
Պաշտոնական

Էդմոն Մարուքյանն առաջարկում է Արցախ գնալու համար COVID-19-ի թեստ հանձնելու պարտադիր պահանջը չեղարկել

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Ոչ մի տրամաբանություն չկա Արցախ այցելելու համար ՀՀ քաղաքացիների կողմից թեստ հանձնելու պարտադիր պահանջի մեջ։

Բազմաթիվ քաղաքացիներ ընտանիքներով ցանկանում են մեկնել ԱՀ՝ այնտեղ անցկացնելու ամառային հանգիստը, սակայն, խուսափելով հատկապես երեխաների համար նոր կորոնավիրուսի թեստ հանձնելու անհարմարություններից, ունենալով մեծ ցանկություն՝ չեն այցելում Արցախ։

Արդյունքում Արցախի զբոսաշրջության ոլորտը զրկվում է բավականին խոշոր ֆինանսական մուտքերից, ինչն էլ իր բացասական ազդեցությունն է թողնում ԱՀ ընդհանուր տնտեսական վիճակի վրա։

Խոսքն ամենևին զինծառայողներին այցելելու մասին չէ. տեսակցությունների արգելքն ուժի մեջ է:

Ըստ այդմ՝ առաջարկում եմ ՀՀ քաղաքացիների մասով Արցախ գնալու համար COVID-19-ի թեստ հանձնելու պարտադիր պահանջը չեղարկել»: