Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախ կորոնավիրուս
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսը Արցախում․ 2 նոր դեպք է հաստատվել

 ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ և գտնվում էին մեկուսացման մեջ։

Առողջացել է 1 քաղաքացի։
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 270 մարդու մոտ, որից 249-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 31 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 8988 փորձանմուշի հետազոտություն: