Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Խոշոր վթար Բաղրամյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում՝ երթուղայինի մասնակցությամբ. կան վիրավորներ. լուսանկարներ

Օգոստոսի 21-ին, Ժամը 16։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes C» և թիվ 30 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 4 տուժած հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ 1 տուժած դիմել՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։