Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ալեն Սիմոնյան
A A
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի գործով դատավորը հայտնի է

«Ադեկվատ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի եւ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործն արդեն դատարանում է։ Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին։

 «Ադեկվատ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել  ՔՕ 258 հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որն ուղեկցվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով:Հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով

   Դեպքը տեղի էր ունեցել  ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում ։ ՀՔԾ  գործի նյութերով՝ «Արթուր Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի և նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ալեն Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է սկսվել»:

Դանիելյանը  ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Սիմոնյանի գլխի շրջանին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

   Հիշեցնենք, Արթուր Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը։