Բացել լրահոսը Փակել լրահոսը
118276234_175436964097092_1114260840553854127_o
A A
Պաշտոնական

ԿԽՄԿ-ն 4 վրան նվիրաբերել է Արցախի առողջապահության նախարարությանը

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում՝ ԿԽՄԿ-ն 45մ² մակերեսով 4 վրան նվիրաբերել է առողջապահության նախարարությանը: Նմանօրինակ վրանների հերթական խմբաքանակ ստացել է նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Վրանները դաշտային պայմաններում կարող են օգտագործվել որպես հոսպիտալ, բուժկետ, կացարան, աշխատանքային սենյակ, խոհանոց, կամ այլ անհրաժեշտ նպատակների համար:

Նշենք, որ ԿԽՄԿ առաքելությունը COVID-19-ի վարակի տարածումը կանխելու ուղղությամբ Արցախում իրականացրել և՛ իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր: