Բացել լրահոսը Փակել լրահոսը
47484
A A
Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Գարեգին Բ կաթողիկոսին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ` շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ:

Նախագահ Սարգսյանը Վեհափառ Հայրապետին մաղթել է քաջառողջություն, արևշատ տարիներ և արդյունավոր ծառայություն մեր հայրենիքին և ժողովրդին: