Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախ ԱԺ
A A
Պաշտոնական

Դադարել են Հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանի լիազորությունները

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 21-ին ստորագրել է արձանագրություն՝ Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ Վահե Բալայանի լիազորությունների դադարման մասին:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Ավելի վաղ՝ օգոստոսի 14 ին,  ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդես էր եկել Վահե Բալայանի հրաժարականի մասին հայտարարությամբ:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին