Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess germania
A A
Սպորտ

Աշոտ Փարվանյանը՝ Գերմանիայի շախմատի առաջնության առաջատար

Մագդեբուրգ քաղաքում ընթացող շախմատի Գերմանիայի տղամարդկանց առաջնությունում հաջող է հանդես գալիս այդ երկիրը ներկայացնող հայազգի շախմատիստ Աշոտ Փարվանյանը:

19-ամյա միաջզագային վարպետը արդեն կայացած հինգ տուրից հետո ունի 4,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդում է գրոսմայստեր Ալեքսանդր Գրաֆը, որը վաստակել է 4 միավոր, իսկ հինգ շախմատիստ արդեն 1 միավորով ետ են մնում:

Գերմանիայի շախմատի ընթացիկ առաջնությունը, որին մասնակցում են 34 շախմատիստ,  անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Հաջորդ՝ 6-րդ տուրում, Աշոտ Փարվանյանը սևերով կհանդիպի հենց իրեն հաջորդող Ալեքսանդր Գրաֆի հետ: Հաղթանակի դեպքում մեր հայրենակիցը լուրջ հայտ կներկայացնի Գերմանիայի չեմպիոն դառնալու համար: