Բացել լրահոսը Փակել լրահոսը
dali
A A
Մշակույթ

«Դալի և Պիկասո»-ն վերադառնում են ընդամենը չորս օրով

Օգոստոսի 20-ին, Ազգային պատկերասրահում վերաբացվում է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը:
Այն դիտելու հնարավորություն կունենաք ընդամենը 4 օր:     Հաշվի առնելով ցուցահանդեսի հանդեպ մեծ հետաքրքրությունը, պատկերասրահի այցելության ժամերը կսահմանվեն 11.00 - 20.30:

Ազգային պատկերասրահից հայտնում են՝  նախքան Արտակարգ դրությունը ձեռք բերած տոմսերը ուժի մեջ են: 

Հիշեցնենք, որ ցուցահանդեսը ներկայացնում է Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «Искусство Наций» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից:

Այս ցուցահանդես-նախագիծն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարիների ընթացքում, այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում: