Բացել լրահոսը Փակել լրահոսը
42563701_1818765524845883_6810024952545148928_o
A A
Պաշտոնական

«Շտապբուժօգնություն» բրիգադների միջոցով կարանտինային վայրեր և պացիենտի բնակավայրեր են տեղափոխվել 8397 պացիենտներ

Covid-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Երևանի  «Շտապբուժօգնություն» ՓԲԸ իրականացրած աշխատանքները.


Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում ի սկզբանե ներգրավվել է, նաև, Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն: Դեռևս մարտ ամսից, առաջնահերթորեն, ապահովվեց բուժանձնակազմի անվտանգությունը` անհատական պաշտպանիչ միջոցների և ախտահանիչ նյութերի տրամադրման իմաստով: Վերապրոֆիլավորվեցին հատուկ բրիգադներ Covid-19-ով հաստատված պացիենտների տեղափոխման ու սպասարկման համար: Հունիսի սկզբին, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի միտմանը զուգընթաց աճեցին 1-03 ծառայությանը տրվող կանչերի քանակը և միևնույն պահին 6 կանչ ընդունող համակարգը օրվա որոշակի պահերի չէր հասցնում ընդունել բոլոր կանչերը` 1-03 կարճ համարը զբաղված էր: Հունիսի 2-րդ կեսին առկա 6 դիսպետչերական հենակետերին ավելացվեց ևս 4-ը, հնարավորություն ստեղծելով միևնույն պահին ընդունել տասը կանչ:

Կանչերի քանակը հունիս-հուլիս ամիսներին միջին օրական ցուցանիշը գերազանցեցին շուրջ 40%-ով հասնելով օրական 920-ից 1000 կանչի: Օգոստոսի առաջին տասնհինգ օրվա ընթացքում իրականացվել են 9985 կանչ` օրական միջինը 665 կանչ, որը փաստում է դեպքերի նվազեցման միտումը:
Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ բրիգադների միջոցով վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններից կարանտինային վայրեր և պացիենտի բնակավայրեր են տեղափոխվել 8397 պացիենտներ, որոնք վերոնշյալ բժշկական կենտրոններում ստացել են համապատասխան բուժումը կամ ախտանիշներ չեն ունեցել:

Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի առողջապահության բնագավառի լիազոր մարմինների կազմակերպմամբ էլ ավելի բարձրացավ փոխհամագործակցությունը և հետադարձ կապը հիվանդանոցային, շտապօգնության և ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների միջև: Համավարակի դեմ պայքարում արձանագրված հաջողությունը առողջապահության վերոնշյալ օղակների համատեղ աշխատանքի արդյունքն էր: