Բացել լրահոսը Փակել լրահոսը
EcD2HJCwH5JC4g0d
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանն ու նախկինները հակառակորդներ են կերակրատաշտի, բայց ոչ համակարգի հարցում. Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

«Դատաիրավական համակարգում որևէ փոփոխություն չի եղել, ասել, որ սա նոր Հայաստանի արդար դատարան է՝ անհեթեթություն է»,- նշեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը`  «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ավարտից հետո։

Նրա խոսքով՝ ամբողջ գործընթացը հիմնված է կեղծ ապացույցների վրա և մեղադրողները շարունակում են պաշտպանել իրենց իսկ «թխած» մեղադրանքները.

«Ապստամբությունը ինքնապաշտպանություն է, ուղիղ ժողովրդավարության զինված ձև։Դա ապստամբություն էր բռնապետության դեմ։ Եթե իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապա երբ իրենից խլում են՝ իրավունք ունի ամեն կերպ ետ բերել այն»,- ասաց նա։

Վարուժան Ավետիսյանը մեկ անգամ ևս արձանագրում է ՝ ոստիկանների սպանությունը դիտավորյալ չի եղել։

Խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, ով մեղադրվում է երկու ոստիկանների սպանության մեջ, դիտավորյալ չի կրակել։ Նա ստանձնել է քաղաքացի-ոստիկանի պաշտոնը, բայց ուղիղ՝ անզեն մարդու վրա կրակ չի բացել.

«Ցեղասպան ռեժիմը ներկայացնող դատախազով ներկայացված մեղադրանքը իմաստ չունի քննարկել։ Դատաիրավական համակարգը ամբողջությամբ զավթված է հեղափոխական իշխանությունների կողմից, որոնք համագործակցում են նախկինների հետ։ Ասֆալտ փռելն ու զինվորի ճաշաբաժինը ավելացնելը հեղափոխություն չէ։ Այս դատավարությունը նույնպես կեղծիք է»,- ասաց նա։

Անդրադառնալով այսօր Սերժ Սարգսյանի հրավիրած ասուլիսին՝  Ավետիսյանը համոզված  նշեց, որ այսօրվա իշխանությունները սերտ կապեր ունեն նախկին իշխանությունների հետ՝ որդեգրել են նույն քաղաքականությունը.

«Այդ հրեշները վաղուց պետք է բանտում լինեին։ Եթե Փաշինյանն ու իր թիմը չդավաճանեին հեղափոխությանը, ամեն ինչ ավելի արդարացված կլիներ։ Իրենք հակառակորդներ են կերակրատաշտի, բայց ոչ համակարգի հարցում։ Ասֆալտապատումն էլ խորհրդանշական իմաստ ունի, կեղտերն են ծածկում։ Մեր ժողովուրդը պետք է սթափվի։ Մինչև հիմա իշխանությանն էինք ասում, հիմա պետք է ժողովրդին ասենք»,-ասաց նա։

Իսկ  դատական նիստը  այսօր  հետաձգվեց մինչեւ  սեպտեմբերի 30-ը, որպեսզի կողմերը կարողանան պատրաստվել եզրափակիչ ելույթներին։

Հիշեցնենք, որ նախորդ նիստում  մեղադրող կողմը դատարանին միջնորդել «Սասնա ծռեր» խմբի անֆամ  Արայիկի Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ նրա մահվան հիմքով, Արեգ Կյուրեղյանին, էդվարդ Գրիգորյանին պատիժ սահմանել՝ 8 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանին 9 տարի, Մխիթար Ավետիսյանին 8 տարի, 9 ամիս, Վարուժան Ավետսիյանին 8 տարի 9 ամիս, Պավել Մանուկյանին 9 տարի, Արմեն Բիլյանին 21 տարի ժամկետով, Սմբատ Բասեղյանին՝ ցմահ ազատազրկում։