Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Սերժ Սարգսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն երկար լռությունից հետո այսօր հրավիրել է առաջին ասուլիսը Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով։

Նա առաջարկեց ասուլիսն սկսել նախ Ապրիլյան պատերազմի մասնակիցներին եւ զոհերին հարգանքի տուրք մատուցելով։ Սարգսյանն ասաց պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի։ Մինչ այդ կարդաց  ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում իր հնչեցրած ներածական խոսքը։

Սերժ Սարգսյանը շեշտեց՝ ցանկացել է նաև հանձնաժողովականների աչքերին ու հասկանալ, թե կա մեկը ով կասկածում է, որ Ապրիլյան պատերազմում մենք հաղթանակ ենք տարել։

Երրորդ նախագահն ասաց Ապրիլյանի դեպքերին մանրամասն չի անդրադարձել , քանի որ ըստ նրա սկզբում չի եղել անհրաժեշտություն, հետո նաեւ նպատակահարմարություն ։

Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ պատերազմը Կանխել հնարավոր չէր , քանի որ Ադրբեջանը պատրաստ չէ մեզ համար ընդունելի փոխզիջումային տարբերակի, նրա խոսքով պատերազմից խուսափելու մեկ տարբերակ կար' գնալ միակողմանի զիջումների։ Մարտի դաշտում կրած անհաջողությունները թույլ չտվեցին Ադրբեջանին հայկական կողմերին և միջազգային հանրությանը կանգնել կայացած փաստի առջև ստիպել բանակցել իր նախընտրած օրակարգով։ Սարգսյանը պնդեց Ապրիլյանի ընթացքում Ադրբեջանի կորուստները ոչ միայն ռազմաճակատում էին, այլ նաեւ դիվանագիտական ասպարեզում։

Սարգսյանը պնդեց իր համար երբեք հարց չի էլ եղել Ապրիլյանը հաղթանակ էր, թե պարտություն, նրա խոսքով' սա եղել է բոլորիս հաղթանակը։