Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Այրվել է մոտ 130 հակ անասնակեր (տեսանյութ)

Օգոստոսի 18-ին ժամը 15։05-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում՝ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի ճանապարհին, «MAN» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի 49-րդ կմ-ին՝ Արարատ համայնքի վարչական տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:38-ին, մարվել` 17:46-ին: Այրվել է մոտ 130 հակ անասնակեր: