Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajkakan futbol
A A
Սպորտ

«Շիրակ» - «Արարատ» հանդիպումը հետաձգվել է, «Լոռի ՖԱ»-ի խաղի օրը՝ փոխվել

Հաշվի առնելով «Արարատ» ֆուտբոլային ակումբում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը (18 վարակակիր, որից 5-ը գլխավոր, 13-ը՝ երկրորդ թիմում), հիմք ընդունելուվ «Արարատ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբների կողմից ՀՖՖ ուղարկված գրությունները, ինչպես նաև ՀՖՖ Բժշկական կոմիտեի (ժամանակավոր) որոշումները և ՀՀ Առողջպահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՖՖ ուղարկված գրությունը, հետաձգվել են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի «Շիրակ» - «Արարատ» և Առաջին խմբի 3-րդ տուրի «Արարատ-2» - ԲԿՄԱ հանդիպումները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: 

Հիմք ընդունելով «Լոռի ՖԱ»-ի գրավոր խնդրանքը՝ ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը փոխել է նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի՝ օգոստոսի 23-ին նախատեսված «Լոռի ՖԱ» - «Վան» հանդիպման անցկացման օրը: Խաղը կկայանա օգոստոսի 24-ին:

Այս տեղափոխությունը հաշվի առնելով, փոփոխվել են նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի երկու հանդիպումների անցկացման ժամկետները:

«Վան» - «Փյունիկ» հանդիպումն օգոստոսի 28-ի փոխարեն կկայանա օգոստոսի 29-ին, իսկ «Գանձասար-Կապան» - «Լոռի ՖԱ» հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին, բայց ոչ թե ժամը 17:45-ին, այլ 19:00-ին: