«Ինտերը» ջախջախեց «Շախտյորին» և մտավ եզրափակիչ, Լուկակուն ռեկորդ սահմանեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի լիգայում կայացավ կիսաեզրափակիչ փուլի երկրորդ խաղը: Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքի մարզադաշտում հանդիպեցին Միլանի «Ինտերն» ու Դոնեցկի «Շախտյորը»:
Իտալիայի փոխչեմպիոնը 5:0 հաշվով ջախջախեց Ուկրաինայի չեմպիոնին և մտավ եզրափակիչ: Հաղթողների կազմում երկուական գոլ խփեցին Լաուտարո Մարտինեսն ու Ռոմելու Լուկակուն: Վերջինս 10-րդ անընդմեջ խաղում գրավեց մրցակցիների դարպասը և սահմանեց մրցաշարի նոր ռեկորդ՝ գերազանցելով անգլիացի Ալան Շիրերին:
Միլանի «Ինտերը» հինգերորդ անգամ մտավ Եվրոպայի լիգայի (նախկինում՝ ՈՒԵՖԱ-ի գավաթ) եզրափակիչ: Իտալական ակումբը նախորդ չորս եզրափակիչներում երեք անգամ հաղթել է, իսկ մեկում պարտություն կրել: Իսկ ահա միլանցիների առաջիկա մրցակիցը՝ իսպանական «Սևիլյան», հինգ անգամ է հանդես եկել եզրափակիչում, և բոլոր խաղերում էլ պարտության է մատնել իր ախոյաններին:
«Ինտեր» - «Սևիլյա» եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 21-ին, Քյոլնի «Ռեյնշտադիոն» մարզադաշտում: