Բացել լրահոսը Փակել լրահոսը
117771973_1528482017324865_2964557751307207966_n
A A
Պաշտոնական

Ուռուտ-Սվերդլով-Պրիվոլնոյե ճանապարհի հիմնանորոգումը՝ բնակավայրերի տնտեսական զարգացման խթան

Հ-34, Մ3-Ստեփանավան-Պրիվոլնոյե-հայ-վրացական սահման 13 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։

Ճանապարհն անցնում է Ուռուտ-Սվերդլով-Պրիվոլնոյե բնակավայրերով։ Ճանապարհի հիմնանորոգումն այս տարածաշրջանի բնակիչների ամենակարևոր խնդիրներից էր։ Այն բնակավայրերի համար տնտեսական զարգացման խթան կդառնա, կբարելավի բնակիչների բարեկեցությունը։

Կապալառու կազմակերպությունը հիմնանորոգման շրջանակում կատարում է հողային աշխատանքներ, պատվածքի վերաօգտագործում սառը եղանակով, կամուրջների նորոգում, կողնակների հարթեցում և լրացում, մայթերի, եզրաքարերի, անվտանգության տարրերի իրականացում։ Կտեղադրի նաև ասֆալտբետոնե ծածկ‚ կկատարի գծանշում։
 

Հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 1 միլիարդ 134 միլիոն 600 հազար ՀՀ դրամ։