Բացել լրահոսը Փակել լրահոսը
117602312_2672068126385722_877547490232474403_n
A A
Պաշտոնական

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ Շիրակի մարզում

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ օգոստոսի 17-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 19 հիվանդ է բուժվում, նրանցից 18-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8710 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 16-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7350 նմուշառման հետազոտություն։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 443 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 514 բնակիչ։

54 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 37 դեպք: