Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol 2
A A
Սպորտ

«Արարատը» հաղթեց «Փյունիկին», իսկ «Նոան» ու «Շիրակը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում կայացան 1-ին տուրի հերթական խաղերը:

Նախորդ առաջնության արծաթե մեդալակիր «Նոան» սեփական դաշտում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Գյումրիի «Շիրակի» հետ: Հյուրերի կազմում փրկարար գոլը 77-րդ րոպեին խփեց Արտյոմ Միքայելյանը:

Երևանի «Արարատն» այսօր «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց «Փյունիկին» և հաղթեց 1:0 հաշվով: Միակ գոլը 88-րդ րոպեին հեղինակեց թիմի նորեկ, սերբ հարձակվող Ուրոշ Նենադովոիչը:

Այդպիսով, «Արարատը» նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի ղեկավարությամբ հաղթանակով մեկնարկեց նոր մրցաշրջանը և վաստակած միավորներով հավասարվեց միանձնյա առաջատար «Վանին»:

Տուրի վերջին հանդիպումը տեղի կունենա վաղը: «Ուրարտուն» սեփական դաշտում կհյուրընկալի Վանաձորի «Լոռի ՖԱ»-ին: