A
A
Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը ստացան իրենց մրցանակները
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 16-ին՝ «Նաիրի» մարզադաշտում՝ «Նոա»-«Շիրակ» հանդիպման ընդմիջմանը, կայացավ Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի, մարզչի և ռմբարկուի պարգևատրությունը: ՀՖՖ Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը լավագույն մարզչի մրցանակը հանձնեց «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակին, Հայաստանի Բարձրագույն խմբի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը՝ «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեին:
Այնուհետև պարգևատրվեցին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստները՝ երրորդ մրցանակակիր, ներկայումս «Ուրարտուի» հարձակվող Ջենել Դեսիրեն, երկրորդ մրցանակակիր, «Նոայի» ֆուտբոլիստ Մաքսիմ Մայրովիչը և մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն:
ՀՖՖ