Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Հասարակություն

Դժբախտ պատահար․ պատանին ընկել է ժայռից

Օգոստոսի 16-ին, ժամը 12։09-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում  16 տ․ պատանին ընկել է ժայռից (մոտ 20 մ․)։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Արտյոմ Չ․-ին (ծնված 2004 թ․) պատգարակով մոտեցրել են (1 կմ) շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը
հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

ԱԻՆ