
A
A
Չարենցավանի «Վանը»՝ Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի միանձնյա առաջատար
VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի առաջին տուրի երկրորդ խաղում Չարենցավանի «Վանը» սեփական դաշտում ընդունեց «Գանձասար-Կապանին» և հաղթեց 2:1 հաշվով: Վճռորոշ գոլը 68-րդ րոպեին խփեց Միհրան Մանասյանը:
Այդպիսով, առաջնության նորեկը վաստակեց 3 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը, քանի որ երեք կայացած «Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա» խաղում գրանցվել էր ոչ-ոքի արդյունք՝ 0:0:
Վաղը կկայանան երկու հանդիպում: Երևանի «Արարատը» սեփական դաշտում կընդունի «Փյունիկին», իսկ «Նոան»՝ «Շիրակին»: