Բացել լրահոսը Փակել լրահոսը
սատմ
A A
Պաշտոնական

ՔՏՀԱՏՄ-ն շարունակել է վերահսկողությունը Երևանի տարբեր վարչական շրջաններում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և Ոստիկանության ծառայողները համատեղ շաբաթ օրը ևս շարունակել են ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ իրականացրել Երևանի տարբեր վարչական շրջանների առավել ծանրաբեռնված կանգառի կետերում:

Վերահսկողական գործառույթների շրջանակներում Տեսչական մարմնի մասնագետները վարորդների, ուղևորների շրջանում իրականացրել են ակտիվ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ՝ պարետի որոշման պահանջներին հետևելու, արձանագրված թերություններն տեղում շտկելու և վերացնելու ուղղությամբ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն ամենօրյա գրաֆիկով շարունակվում է նաև մարզերում։